.jpg)
14/12/2013 10:19
Լևոն Յոլյանը վերանշանակվեց ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Լևոն Յոլյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին այսօր հրամանագիր է ստորագրել:
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Լևոն Յոլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»: