.jpg)
Մարտինո. «Գուցե կկարողանանք համալրվել…»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն խոսել է ձմեռային շրջանում թիմի պլանների մասին: Մամուլում լուրեր են տարածվել, որ թիմից կարող են հեռանալ Մարտին Մոնտոյյան ու Մարկ Բարտրան:
«Եվ Մոնտոյյան, և Բարտրան ցանկանում են կարիերան շարունակել «Բարսելոնում»: Մենք նույնպես ուզում ենք պահպանել այդ ֆուտբոլիստներին` նոր պայմանագրեր առաջարկելով նրանց,- ասել է Մարտինոն:- Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, այդ մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել: Ուզում եմ, որ կազմը լիարժեք մնա, բայց պետք է նաև տեսնել, թե ինչ տեղի կունենա մոտ ժամանակներս: Գուցե կկարողանանք համալրվել…»: