Պայթյուն` Լոռու մարզում. 3 մարդ է տուժել
14/12/2013 10:47

Պայթյուն` Լոռու մարզում. 3 մարդ է տուժել

Դեկտեմբերի 13-ին` ժամը 21.12-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում գազից տեղի է ունեցել պայթյուն՝առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 1994 թ. ծնված Ն. Ս.-ն, 1993 թ. ծնված Տ. Ա.-ն և 1992 թ. ծնված Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: 

Պայթյուն` Լոռու մարզում. 3 մարդ է տուժել