.jpg)
Մոուրինյոն հանգիստ է` կապված իր առաջատար խաղացողների պայմանագրերի հետ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանգիստ է` կապված իր առաջատար խաղացողների պայմանագրերի հետ: Ամռանը Ջոն Տերրին, Էշլի Քոուլն ու Ֆրենկ Լեմպարդը կարող են ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունենալ, սակայն Մոուրինյոն վստահ է, որ նրանք պատրաստվում են ելույթները շարունակել «Չելսիում»:
«Այս իրավիճակը ոչ ինձ, ոչ ակումբին և ոչ էլ ֆուտբոլիստներին չի հուզում: Բոլորն էլ ցանկանում են հանդես գալ «Չելսիում», և այս հարցում որևէ կասկած չի կարող լինել:
Մենք ուզում ենք, որ նրանք ազատություն զգան և վայելեն պրոֆեսիոնալ կարիերայի վերջին տարիները: Մի խոսքով` բոլորը հանգստություն են պահպանում: Մրցաշրջանի վերջում կքննարկենք բոլոր հարցերը»,- ասել է Մոուրինյոն: