Բանվորը տրակտորի կովշով դուրս է բերել մորը և երեխային այրվող տնից
14/12/2013 17:53

Բանվորը տրակտորի կովշով դուրս է բերել մորը և երեխային այրվող տնից

Ռոստովում` մինչ հրշեջների ժամանումը, բանվորներից մեկը տրակտորի կովշով կարողացել է այրվող բնակարանից դուրս բերել կնոջը և նրա 3-ամյա որդուն:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ` հրշեջները ահազանգ էին ստացել, որ այրվում է 10 հարկանի շենքի բնակարաններից մեկը, սակայն մինչև նրանց ժամանումը իրավիճակը այրվող բնակարանում օրհասական էր դառնում:

Մայրը և նրա 3-ամյա որդին դուրս էին եկել այրվող բնակարանի պատշգամբ և օգնություն էին խնդրում: Այդ պահին մոտակայքում աշխատող բանվորներից մեկը տրակտորի օգնությամբ կարողանում է պոկել պատշգամբի ճաղավանդակը և կովշի օգնությամբ դուրս բերում մորը և երեխային:

Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկում է բանվորին պարգևատրելու հարցը:
 

Բանվորը տրակտորի կովշով դուրս է բերել մորը և երեխային այրվող տնից