.jpg)
Աշակերտը մտադրվել է սպանել ուսուցչին, բայց կրակել է մյուս երեխաների վրա
Դպրոցում երեխաների ուղղությամբ կրակած աշակերտին գտել են մահացած: Դեպքը տեղի է ունեցել Կոլորադո նահանգի դպրոցներից մեկում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշակերտը մտադրվել է սպանել ուսուցչին, սակայն նա փախել է: Աշակերտը, չգտնելով ուսուցչին, կրակել է մյուս երեխաների ուղղությամբ: Վիրավորվել է երկու երեխա, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հանցագործին գտել են դպրոցում մահացած: Հավանաբար նա ինքնասպանություն է գործել: Ներկայումս ոստիկանները խուզարկում են դպրոցը: Նշվում է, որ իրավապահները գտել են շիշ, որի մեջ եղել է դյուրավառ նյութ: Սակայն դեռևս չի հաստատվել արդյոք այն պատկանել է մահացած աշակերտին: