Վատիկանում վառել են տոնածառի լույսերը. Եղևնին կշռում է 7 տոննա (Տեսանյութ)
14/12/2013 17:09

Վատիկանում վառել են տոնածառի լույսերը. Եղևնին կշռում է 7 տոննա (Տեսանյութ)

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում վառել են ամանորյա եղևնու լույսերը: Տոնածառի բարձրությունը 25 մետր է, այն կշռում է 7 տոննա:

Արարողությանը հավաքված հավատացյալների ներկայությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, թե ծառը միջազգային է, քանի որ այն աճել է Գերմանիայի և Չեխիայի սահմանին:

Բացի այդ, պապը նշել է, որ ծառը խորհրդանշում է Վատիկանի ու Բավարիայի հատուկ կապը, քանի որ հենց այնտեղի է նախորդ պապ Բենեդիկտոս XVI-ը: 

Սուրբ Պետրոսի հրապարակում առաջին անգամ եղևնի զարդարել են 1982 թվականին: Այդ օրվանից սկսած` յուրաքանչյուր տարի որևէ երկիր Վատիկանին նվիրում է ամանորյա եղևնի:

Վատիկանում վառել են տոնածառի լույսերը. Եղևնին կշռում է 7 տոննա (Տեսանյութ)