Քթի կաթիլներից կնոջ դեմքը պատվել է արծաթե պատյանով. Լուսանկարներ
14/12/2013 15:54

Քթի կաթիլներից կնոջ դեմքը պատվել է արծաթե պատյանով. Լուսանկարներ

71-ամյա ամերիկուհի Ռոզմարի Ջեյքոբսը քթի կաթիլներ սկսել է օգտագործել 11 տարեկանից, ինչից հետո նրա կյանքը իսկական դժոխքի է վերածվել:



Շնչառական խնդիրների դեմ կաթիլներ ընդունող աղջիկը տարիների ընթացքում դեմքի մաշկի փոփոխություն է զգացել և դիմել մաշկաբանին:



Մաշկաբանը կնոջ դեմքը զննելուց հետո նշել է, որ նա տառապում է արգիրիա հիվանդությամբ, ինչի հետևանքով կնոջ մարմնում արծաթի մեծ չափաբաժիններ են կուտակվում: Արգիրիայի դեպքում հիվանդի մաշկը ստանում է արծաթագույն փայլ և կարծես մարդու դեմքի վրա արծաթե պատյան է հայտնվում:



Ջեյքոբսը նշել է, որ համակերպվել է իր հիվանդության և մաշկի գույնի հետ, քանի որ արգիրիան անբուժելի հիվանդություն է:



Նշվում է, որ կինը 36 տարեկանում դեմքի մաշկափոխության վիրահատություն է իրականացրել, սակայն վիրահատությունը չի օգնել և այժմ տարեց կնոջ դեմքը պատված է կարմիր և կապույտ շերտերով:
 

Քթի կաթիլներից կնոջ դեմքը պատվել է արծաթե պատյանով. Լուսանկարներ