Ս. Սարգսյանի հոր հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Սբ. Հակոբ եկեղեցում
16/12/2013 15:10

Ս. Սարգսյանի հոր հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Սբ. Հակոբ եկեղեցում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր` դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Ազատ Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին: Հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին՝ նույն վայրում:  

Ս. Սարգսյանի հոր հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Սբ. Հակոբ եկեղեցում