.jpg)
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բ. Սահակյանի հեռագրում ասված է.
«Մեծարգո պարոն Սարգսյան,
Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Ազատ Սարգսյանի մահվան մասին:
Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: