.jpg)
16/12/2013 18:27
Դրոգբա. «Այ քեզ վիճակահանություն»
«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության մասին, որում իր թիմին բաժին է ընկել Լոնդոնի «Չելսին»: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Այ քեզ վիճակահանություն: Ես Չեմպիոնների լիգայի մրցաշարի ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ 2 հանդիպումներն էլ ինձ համար կլինեն տնային: Կհանդիպենք մի քանի ամիս անց»,- նշել է Դրոգբան: