Ըստ քաղաքացու հաղորդման՝ «Երևան Սիթիի» ոստիկանը հարվածել է իրեն
16/12/2013 18:35

Ըստ քաղաքացու հաղորդման՝ «Երևան Սիթիի» ոստիկանը հարվածել է իրեն

Քաղաքացի Կ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական բաժնից:

Ըստ քաղաքացու հաղորդման` Դավիթաշեն վարչական շրջանի տարածքում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան Դ. Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Ըստ քաղաքացու հաղորդման՝ «Երևան Սիթիի» ոստիկանը հարվածել է իրեն