Լիտվայի դեսպան. Վիլնյուսով կյանքը չի ավարտվում
16/12/2013 15:39

Լիտվայի դեսպան. Վիլնյուսով կյանքը չի ավարտվում

Հայաստանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Ասոցացման համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումների արդյունքում: «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը:

«Վիլնյուսով կյանքը չի ավարտվում: Մենք այդ մասին արդեն հայտարարել ենք, որ շարունակելու ենք բոլոր բարեփոխումները, հատկապես այն ոլորտներում, որտեղ դրանք նախանշված էին»,- մասնավորապես ասաց դեսպանը` հիշեցնելով, որ Վիլնյուսից հետո լինելու է Ռիգայի գագաթաժողովը, «հետևաբար` ամեն ինչ շարունակվում է և ոչ թե՝ ավարտվում»:

Դեսպանն իր անհամաձայնությունն արտահայտեց նաև, թե ՀՀ-ԵՄ բանակցությունները ոչինչ չեն տվել. «Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարության մեջ արձանագրված է, թե ինչի է հասել Հայաստանն այս տարիների ընթացքում»:

Լիտվայի դեսպան. Վիլնյուսով կյանքը չի ավարտվում