.jpg)
Իգուաին. «Կարող եմ ավելի լավ խաղալ»
«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը գոհ է «Ինտերի» նմկատմամբ 4:2 հաշվով տոնած հաղթանակից:
«Ես երջանիկ եմ, որովհետև հաղթեցինք շատ կարևոր խաղում,- ասել է արգենտինացի ֆուտբոլիստը, ով այդ խաղում խփեց իր 7-րդ գոլը «A» սերիայում:- Հիմա մենք 7 միավորով գերազանցում ենք «Ինտերին», 5 միավորով` «Ֆիորենտինային» և ընդհուպ մոտեցել ենք «Ռոմային», որը դեռ պետք է հանդիպի «Միլանի» հետ: Այժմ կարող ենք հանգիստ նախապատրաստվել «Կալյարիի» հետ խաղին: Ես լավ մարզավիճակում եմ և արդեն մոռացել եմ վնասվածքի մասին: Դեռ երիտասարդ եմ, ողջ կարիերաս առջևում է, ուստի կարող եմ շատ ավելի լավ խաղալ»: