.jpg)
16/12/2013 14:35
Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հոր` Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Այս դժվարին պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը և մեր զորակցությունը հայտնում Սարգսյաննների ընտանիքին»,- ասված է ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում: