.jpg)
16/12/2013 09:32
Թշնամու դիպուկահարը հայ զինվոր է սպանել
Երեկ` դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում հակառակորդի արձակաց կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով` զոհված զինծառայողը Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ Հրանտ Պողոսյանն է. Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա: