.jpg)
Հանուն այցելուի՝ խոհարարը ձեռքերը մտցնում է եռացող յուղի մեջ. Լուսանկարներ
Դելիում Պրեմ Սինգխ անունով խոհարարը իր ընտանեկան ռեստորանում այցելուներ գրավելու համար ձեռքերը մտցնում է 200C ջերմաստիճանով եռացող յուղի մեջ:




Dailymail-ի փոխանցմամբ՝ Դելիում Սինգխը հայտնի է բոլորին իր յուրօրինակ ունակությունների համար: Տապակած ձուկը տապակից հանելու համար շեֆ-խոհարարը այցելուների աչքի առաջ ձեռքերը մտցնում է եռացող յուղի մեջ:



Սինգխը նշել է, որ զբաղվում է այդ գործով 25 տարի շարունակ և ձեռքերը արդեն սովոր են եռացող յուղին: Շեֆ-խոհարարը հույս է հայտնել, որ իր որդիները հետագայում կշարունակեն իր ավանդույթը և չեն վախենա եռացող յուղից: