.jpg)
Դեկտեմբերի 16-ին ծնվել է Ջեյն Օսթինը
Ջեյն Օսթինն այն քիչ կանանցից մեկն է, ով կարողացավ գրականության մեջ մեծ ձեռքբերումների հասնել և ակտուալ մնալ մինչև այսօր: Նրա գրած սիրավեպերում միախառնված են հումորը, հոգեբանական թեթև երանգները և սոցիալական ռեալիզմի տարրերը:
Ջեյն Օսթինը ծնվել է 1775թ. դեկտեմբերի 16-ին: Ընտանիքում բացի նրանից 7 երեխա կար: Նա շատ վաղ տարիքում է սկսել գրել: Գրողի վաղ տարիքի ստեղծագործությունները տպագրվել են նրա մահից մոտավորապես 100 տարի հետո և դրանցից ամենահայտնին «Հպարտություն և նախապաշարմունք» վեպն է: Այն մինչև այսօր էլ չի կորցրել իր հետաքրքրությունը. երիտասարդները մինչև այսօր էլ կարդում են այն:
Կենդանության օրոք գրական գործունեությունը Ջեյն Օսթինին փառք չբերեց, որովհետև նա իր բոլոր ստեղծագործությունները տպագրում էր գրական կեղծանունով: Նրա համար միշտ առաջնային տեղում ընտանիքն է եղել` ծնողներն ու քույրը, բայց նա այդպես էլ չի ամուսնացել: Գրողը մահացել է 1817թ. հուլիսի 18-ին: