Կլոպ. «Զենիթի» հետ խաղերին սպասում եմ անհամբեր»
16/12/2013 18:53

Կլոպ. «Զենիթի» հետ խաղերին սպասում եմ անհամբեր»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, որում իր թիմը հանդես կգա «Զենիթի» հետ, խոստովանել է, որ երբեք չի եղել Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Երբեք չեմ եղել Ռուսաստանում, բայց «Զենիթի» հետ խաղերին սպասում են անհամբեր: Մոտակա շաբաթների ընթացքում կսկսենք նախապատրաստվել և հնարավորինս լավ կուսումնասիրենք մրցակցին:

Յուրաքանչյուր թիմ, որը կարողացել է ապրել խմբային փուլում, բարձրակարգ է, բայց հիմա պատրաստ չեմ առարկայորեն քննարկել «Զենիթին»: Ոչ պրոֆեսիոնալ կլինի խաղերից 2 ամիս առաջ անել դա»,- նշել է Կլոպը:
 

Կլոպ. «Զենիթի» հետ խաղերին սպասում եմ անհամբեր»