.jpg)
2013 թվականի ամենատպավորիչ 31 լուսանկարները. Ֆոտոշարք
Քիմիական զենքի օգտագործումից հետո հազարավոր աղավնիներ սատկել են: Օգոստոսի 24, 2013թ.: Սիրիա: Դամասկոս:

Կոլումբացի պարողներ Խուան Դավիդ Բեդոյա Մարտինը և Կառլա Ռոտավինսկի Կադավիդը՝ Տանգոյի աշխարհի առաջնության ժամանակ: Օգոստոս 27, 2013թ.: Բուենոս-Այրես:

Պապը լուսանկարվում է երիտասարդների հետ: Վատիկանի Սբ. Պետրոս տաճար: Օգոստոսի 28, 2013թ.:

Մարդիկ հետևում են, թե ինչպես են հեռուստատեսության աշխատակիցները փորձում ձուն տապակել արևի ճառագայթներով: Անգլիա: Լոնդոն: Սեպտեմբերի 4, 2013թ.:

Գորտը երևում է NASA-ի արձակած Լուսնային մթնոլորտի ու փոշու միջավայրի հետազոտությունների հրթիռի լուսանկարում: Սեպտեմբերի 6, 2013թ.:

Ընձառյուծի հարձակումից խուսափելու համար 5 ամսական ճագարը ցատկում է նրա գլխին: Չինաստան: Սեպտեմբերի 10, 2013թ.:

Սիրիայի Քրդական ազատ բանակի զինվորներց մեկը պատից այն կողմ տիկնիկ է բարձրացնում, մինչ մյուս զինվորը կրակային դիրք է ընդունում՝ կրակ արձակելու համար: Սիրիա, Հալեպ: Սեպտեմբերի 18, 2013թ.:

Թռչունը փղի դիակի մոտ, որը սատկել էր Հուանգ ազգային զբոսայգում՝ թունավոր ջրափոսից ջուր խմելու պատճառով: Զիմբաբվե: Սեպտեմբերի 27, 2013թ.:

Պիթոնն ու օրանգուտանը Մալաբոնի կենդանաբանական այգում, Ֆիլիպիններ: Հոկտեմբերի 3, 2013թ.:

Ցուցարարը համբուրում է ոստիկանին Լեոն-Թուրին՝ ճեպընթացների կառուցման դեմ պայքարի ժամանակ: Սուսա: Նոյեմբերի 16, 2013թ.:

Զույգը Օկլահոմայի Մուր բնակավայրում իրենց ավերված տան մոտ: Մայիսի 20, 2013թ.:

Բանգկոկում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարը վարդեր է նվիրում զինվորին:

Տղան ուսերին դրած տանում է իր շանը՝ ջրհեղեղից տուժած Ֆիլիպինների Մանիլլա բնակավայրում:

Աղջիկը բռնել է մոր ձեռքը, ում 6 տարի առաջ արտաքսել են Մեքսիկա՝ Արիզոնայի սահմանային ցանկապատից այն կողմ:

Եգիպտոսի Կահիրե քաղաքում կինը փորձում է կանգնեցնել վիրավոր մարդու վրայով անցնել ցանկացող ռազմական բուլդոզերը:

Երիտասարդ տղամարդը հոսանքալարից կախված փորձում է խուսափել Հնկաստանի Գանգես գետի ջրերից առաջացած ջրհեղեղից:

Պակիստանցի մարդը երեխային գրկած փորձում է փախչել պայթող մեքենայի տարածքից:

Բահրեյնում ցուցարարը ամբողջովին այրվեց, երբ բենզինով ռումբը, որը նա ուզում էր նետել, պայթեց նրա ձեռքերում:

Փոքրիկ տղան Չինաստանի Սիչուհան նահանգում 6.6 մագնիտուդ երկրաշարժց հետո:

Ինդոնեզացի երեխան զարմանքով հետևում է, թե ինչպես է Սինաբունգ լեռան գագաթից մոխիրը տարածվում ու ծածկում երկինքը:

Արյան հետքերն ու հողաթափերը Տահրիր հրապարակում, որտեղ տեղի են ունեցել եգիպտական խռովությունները իսլամիստ նախագահ Մուհամեդ Մորսիի կողմնակիցների ու եգիպտական ռազմական ուժերի միջև:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց շահերի պաշտպան Նիկոլայ Ալեքսեևը հարված է ստանում դեմքին: Մայիսի 25, 2013թ.:

«Ֆեմեն» շարժման ցուցարարը՝ Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի արդյունաբերական ցուցադրության այցելության ժամանակ: Ուկրաինական

Հռոմի Պապը գրկում ու համբուրում է հազվադեպ հիվանդությամբ տառապող տղամարդուն, ում գլուխն ամբողջությամբ դեֆորմացված է՝ հիվանդության պատճառով: Վատիկան: Նոյեմբերի 6, 2013թ.:
