Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ
16/12/2013 13:17

Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Լոռու մարզի Կողես գյուղ կանչի մեկնելիս Ագարակ գյուղում արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները շտապօգնության անձնակազմին տեղափոխել են Կողես գյուղ, որտեղից հիվանդ՝ 1939 թ. ծնված Ա. Խ. ինսուլտի նախանշաններով հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները հիվանդի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ