.jpg)
Ռուսական ռազմաբազայում էքստրեմալ վարման դասընթացներ են անցկացվում
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում երիտասարդ վարորդների համար անցկացվում են էքստրեմալ պայմաններում վարման դասընթացներ: Այս մասին գրում է regnum.ru-ն՝ նշելով, որ դասընթացներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող:
Դասընթացներն անցկացվում են երկու փուլով՝ տեսական և գործնական:
Գործնական փուլի ընթացքում զինծառայողները հմտանում են T-52Բ, ԲՄՊ-2, ԲՏՌ-80, ինչպես նաև ԿամԱԶ-53501-ի վարման մեջ:
Դասընթացների ընթացքում զինվորները ծանր տեխնիկայով պետք է հաղթահարեն լեռնային ռելիեֆը, վարեն մեծ արագությամբ ու վատ տեսանելիության պայմաններում: