Պելլեգրինի. «Բարսելոնն» անհանգստացել է»
16/12/2013 20:11

Պելլեգրինի. «Բարսելոնն» անհանգստացել է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքները, նշել է, որ իր թիմի մրցակիցը` «Բարսելոնը», առաջվա նման չէ և որ իրենք կարող են հաղթել կատալոնցիներին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Չեմպիոնների լիգայի մասնակից բոլոր թիմերը գրեթե նույն խաղամակարդակն ունեն: Եթե մենք ուզում ենք տիտղոս նվաճել, ապա պետք է հաղթենք ուժեղ մրցակիցներին: «Բավարիայի» հետ խաղերը մեզ վստահություն են ներշնչել: Մենք աճում ենք օրեցօր և պետք է շարունակենք հանդես գալ նույն ոգով:

«Բարսելոնն» անհանգստացել է, որ վիճակահանության արդյունքներով մեզ հետ է ընկել: Կատալոնյան թիմն այլևս այն չէ, ինչ 2 տարի առաջ էր»,- նշել է Պելլեգրինին:
 

Պելլեգրինի. «Բարսելոնն» անհանգստացել է»