Ակունք գյուղում կատարված սպանության հետքերով (Տեսանյութ)
17/12/2013 18:44

Ակունք գյուղում կատարված սպանության հետքերով (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ Ակունք գյուղում կատարված սպանության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հրազենային վնասվածքից մահացել են նույն գյուղի բնակիչներ 22-ամյա Հարություն Հայրապետյանը և 39-ամյա Կամսար Հակոբյանը: Ավելի վաղ գյուղի բնակիչներից մեկը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ դեեպքը տեղի է ունեցել գյուղի ռեստորանում: Նախ կրակել են Հարություն Հայրապետյանին, այնուհետև նրան օգնության հասած Կամսար Հակոբյանին:

Դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձը անհայտ են:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:  

Նախորդող հրապարակում՝ Ակունք գյուղում կրակոցներ են հնչել. 2 մարդ մահացել է

Ակունք գյուղում կատարված սպանության հետքերով (Տեսանյութ)