Նոր փոփոխություններ «Ալաշկերտում»
17/12/2013 18:04

Նոր փոփոխություններ «Ալաշկերտում»

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը հետևյալ 9 ֆուտբոլիստների հետ` Էդվարդ Հովհաննիսյան, Արա Հովհաննիսյան, Բենիկ Հովհաննիսյան, Ռազմիկ Հովհաննիսյան, Ցոլակ Բեգլարյան, Սուրեն Գալստյան, Տիգրան Հախնազարյան, Դավիթ Մինասյան, Գարեգին Մաշումյան: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բնականաբար, ազատված ֆուտբոլիստներին կփոխարինեն նորերը: Ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի տեսադաշտում են հանրապետությունում ճանաչված ֆուտբոլիստներ Հովհաննես Գրիգորյանը, Նարեկ Դավթյանը, Արթուր Բարսեղյանը, Գևորգ Օհանյանը, Աղվան Հայրապետյանը, Հայկ Իշխանյանը, Նորայր Գյոզալյանը, պատանի դարպասապահ Տրդատ Ասրյանը:

Հնարավոր է, «Ալաշկերտը» համալրի նաև փորձառու Աղվան Մկրտչյանը, ում հետ ակումբի ղեկավարությունը ներկայումս բանակցություններ է վարում: Ավելացնենք, որ կան նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր ցանկություն են հայտնել հանդես գալու «Ալաշկերտում»: Տեղեկացնենք, որ թիմի ռմբարկու Միհրան Մանասյանը պատրաստվում է փորձաշրջան անցնել արտերկրում:

Կապված ակումբի գլխավոր թիմի նախապատրաստական ծրագրերի հետ նշենք, որ ֆուտբոլիստները մարզումները կվերսկսեն 2014 թ. հունվարի 9-ից: Նախապատրաստական շրջանում կկազմակերպվի 2 արտասահմանյան ուսումնամարզական հավաք` Անթալիայի Բելեկ քաղաքում: Առաջինը կանցկացվի հունվարի 20-ից փետրվարի 3-ը, երկրորդը՝ փետրվարի 10-24-ը:
 

Նոր փոփոխություններ «Ալաշկերտում»