.jpg)
Տղամարդը 5 սմ-ոց պարանի վրայով քայլել է 380 մ բարձրության վրա (Տեսանյութ)
Լեռնագնաց Ժուլյեն Միլոն ֆրանսիական Ալպերում քայլել է 2 ճոպանուղիները միմյանց միացնող պարանի վրայով՝ 380 մետր բարձրության վրա:
Metronews.ru-ի փոխանցմամբ` յուրահատուկ ներկայացումը տեղի է ունեցել Վանուազ Էքսպրեսս ճոպանուղու մոտ, որն անցնում է Մոնբլանի կողքով:
5 սմ-ոց պարանը ձգել էին 380 մետր բարձրության վրա:
Նշվում է, որ պարանի երկարությունը կազմում է 196 մետր: Բարեբախտաբար Միլոն կարողացել է անվնաս անցնել այդ ճանապարհը՝ ականատեսների ծափահարությունների ներքո: