.jpg)
Բեյլը մարզման ժամանակ վնասվածք է ստացել
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը չի մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Օլիմպիկի» հետ պատասխան խաղին, որը կկայանա չորեքշաբթի երեկոյան:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի այսօր կայացած մարզման ժամանակ Բեյլը թեթև վնասվածք է ստացել, և այդ խաղում նրան կփոխարինի Անխել Դի Մարիան:
Սպասվում է, որ Գարետը կապաքինվի մինչև կիրակի օրը և կմասնակցի Պրիմերայի շրջանակներում կայանալիք «Վալենսիայի» հետ դիմակայությանը: