.jpg)
Բժիշկները տղամարդու ոտքի վրա նոր ձեռք են աճեցրել. Լուսանկարներ
Չինացի բժիշկները իսկական հրաշագործություն են իրականացրել՝ տղամարդու ոտքի վրա նոր ձեռք աճեցնելով: Նոյեմբերի կեսերին Սյաո Վեյուն կորցրել էր ձեռքը` գործարանում աշխատելու ժամանակ: Միջադեպից 7 ժամ անց տղամարդուն հասցրել էին հիվանդանոց:

Բժիշկները ձեռքի կենսագործունեությունը լիարժեք պահպանելու համար որոշում են կայացրել կարել ձեռքը տուժածի ոտքին:

Մեկ ամիս անց ձեռքը ոտքից հեռացնելով` բժիշկները տղամարդուն նոր, շարժունակ ձեռք են պարգևել:
.jpg)
Նշվում է, որ լիարժեք վերականգնման համար Սյաոն մի շարք վիրահատությունների պետք է ենթարկվի, սակայն բժիշկների կարծիքով ամեն ինչ նորմալ է անցնելու: