.jpg)
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հետաձգվեց
Ռոմանոս Մելիքյանի 130 և կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հետաձգվում է մինչև հունվարի 23-ը: Այս մասին այսօր հայտարարել են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Փառատոնը մեկնարկելու էր այսօր, սակայն հետաձգվեց մինչև հունվարի 23-ը:
Հունվարի 23-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Միխայիլ Կոկժաևի, Խաչատուր Մարտիրոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, ալտահար Յանա Դարյանը և դաշնակահարուհի Կարինե Էլչյանը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։