Շարմազանով. Ադրբեջանցիները ոչինչ չեն սովորել և ոչինչ էլ չեն մոռացել
17/12/2013 13:40

Շարմազանով. Ադրբեջանցիները ոչինչ չեն սովորել և ոչինչ էլ չեն մոռացել

«Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովի մեղադրական հայտարարությունը, թե հայերին ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն են իրականացրել, այս մասին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Ալի Հասանովը կոչ է արել իր հայրենակիցներին հեռու մնալ հայերի հետ հարևանությունից:

«Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի և կեղծիքի քաղաքականությանը, ատելություն և թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետևանքն է նաև նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը: Պատմությունը ցույց է տվել, որ նման քաղաքականությունը բացասական հետևանքներ է ունենում հենց Ադրբեջանի համար: Մի բան ակնհայտ է` նրանք ոչինչ չեն սովորել և ոչինչ էլ չեն մոռացել»,- ասել է Շարմազանովը: 

Շարմազանով. Ադրբեջանցիները ոչինչ չեն սովորել և ոչինչ էլ չեն մոռացել