Աշխատանքից ազատվել է ճանապարհների վատ վիճակի պատասխանատուն
17/12/2013 17:20

Աշխատանքից ազատվել է ճանապարհների վատ վիճակի պատասխանատուն

Aysor.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը:

Ամենայն հավանականությամբ այս որոշումն ընդունվել է՝ վերջին ձնառատ օրերին մի շարք ավտոճանապարհների վիճակը հաշվի առնելով։

Քոչինյանը պատասխանատու էր ճանշինների գործունեության համար, որոնք և պետք է ապահովեին ճանապարհների պատշաճ վիճակը։

Մեր տեղեկություններով, սա նախարարության «պատժիչ գործողություններից էր»: 

 

Աշխատանքից ազատվել է ճանապարհների վատ վիճակի պատասխանատուն