.jpg)
Հրայր Թովմասյան. Կալանքը որպես խափանման միջոց կիրառելը կդիտվի ամենավերջում
Նոր քրդատ օրենսգրքով կալանքի կիրառումը որպես խափանման միջոց կդիտվի վերջում: Այս մասին այսօր նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Նոր քրդատ օրենսգիրքը մի շարք հարցեր է լուծում, խափանման միջոցներից մեզանում առավելապես տուրք է տրվում կալանքին, որովհետև այլընտրանքայինները՝ ինչպիսիք են, օրինակ, տնային կալանքը և այլն, մեզանում գոյություն չունեն:
Սրանք ներմուծվելու են մեր նոր օրենսգրքով և պետք է հուսանք, որ դրանք ամրագրվելուց հետո մենք էականորեն կբեռնաթափենք ՔՀԿ-ները: Կալանքը որպես խափանման միջոց կընտրվի այն դեպքում, երբ մյուսները հասանելի չեն լինի»,-ասաց նա:
Հաջորդ կարևոր փոփոխությունը նախարարիր խոսքով այն է, որ մեղադրանքի հիմքում չի դրվի միայն ինքնախոսոտվանական ցուցմունքը: «Շատ են դեպքերը, երբ մեղադրանքի հիմքում դրվում է ինքնախոստովանական ցուցմուքնը: Չեմ ուզում խորանալ այս հարցում, միայն նշեմ, որ այսուհետ մեղադրանքի հիմքում չի կարող դրվել միայն ինքնախոստովանական ցուցմունքը, եթե դա չի հիմնավորվում այլ ապացույցներով»,-ասաց նա:
Հ. Թովմասյանի խոսքով՝ բարձրացվելու է նաև դատարանի դերը, քանի որ արարքի որակումը կանցնի դատարանին: «Այս երեք փոփոխությունները առաջիկա տարիներին փոխելու են առկա վիճակը»,-ասաց նա:
Անդրադառնալով վիճահարույց հարցերին՝ նա նշեց, որ դրանցից են քննիչ-քննչական բաժնի ղեկավար, ցուցմուքների դեպոնացում, որոնք կքննարկվեն:
«Ես հույս ունեմ, որ չեն լինելու վիճակահարույց հարցեր: Իհարկե, փաստաբանների և մյուսների հարցում կա շահերի բախում, յուրաքանչյուրը փորձում է իր համար բարենպաստ վիճակ ստեղծել օրենսգրքում, բայց նախարարության գործը ունենալն է այնպիսի քրեական օրենսգիրք, որը ապահովելու է լավ դատարավարություն: Օրենգիրքը այլևս իմ ձեռքերում չէ, ԱԺ-ում է, և հույս ունեմ, որ գարնանային նստաշրջանում քննարկվելուց հետո կունենանք նոր օրենսգիրք, հետո կտրվի որոշակի ժամանակաշրջան, ուսուցողական ծրագիր համակարգի աշխատակիցների համար, որ այս փոփոխությունները սահուն անցնեն, և աշնանը այն գործածության մեջ կմտնի»,-ասաց նա:
Քրեկան օերնսգրքի վերաբերյալ նա նշեց, որ առայժմ պատրաստ է միայն հայեցակարգը, այն նախատեսված է ներկայացնել 2016 թ. «Եթե հիմնական հարցերի շուրջ համաձայնության գանք, մնացածը տեխնիական խնդիր է»: