Ընդդեմ կենսաթոշակային համակարգի. Խմբակցությունների դիմումը հանձնվել է ՍԴ-ին
17/12/2013 11:32

Ընդդեմ կենսաթոշակային համակարգի. Խմբակցությունների դիմումը հանձնվել է ՍԴ-ին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր` ժամը 12:30-ին Ազգային ժողովի ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Սահմանադրական դատարան, որտեղ ընթերցվելու է հայտարարություն` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:

Հիշեցնենք, որ նախօրեին Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը 4 խմբակցությունների ներկայացուցիչները հանձնել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով  24 ժամվա ընթացքում դիմումը պետք է փոխանցի Սահմանադրական դատարան:

Նշենք, որ խորհրդարանական 4 խմբակցությունները նախաձեռնել էին ստորագրահավաք` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով ՍԴ դիմելու համար:

 

 

Ընդդեմ կենսաթոշակային համակարգի. Խմբակցությունների դիմումը հանձնվել է ՍԴ-ին