.jpg)
Հայաստան կժամանի ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչ Էվելին Ֆարկասը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դ-ր Էվելին Ֆարկասը:
Այցի ընթացքում դ-ր Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ: Այցը նախանշում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում:
Դ-ր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները Հայաստանի զինվորականների ու Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը: