.jpg)
18/12/2013 16:26
Հալեպում հայ է զոհվել
Նախօրեին` առավոտից մինչև կեսօր, Սիրիայի Հալեպ քաղաքում խիստ մարտեր են ընթացել: Զինյալ ընդդդիմադիրները տասնյակ արկեր են նետել Հալեպի մի քանի շրջանների վրա: Այս մասին հաղորդում է «Perio News» ֆեյսբուքյան էջը:
Պայթյունների հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 70-ը վիրավոր են:
Նշվում է, որ 5 զոհերից մեկն ազգությամբ հայ 62-ամյա Նազարեթ Տրեժյանն է, ով կեսօրից հետո աշխատանքից տուն էր վերադառնում: