Ա. Կիվիրյան. Դատարանը հատուկ է այդքան շուտ ժամ նշանակել, որ քիչ լրագրող գա
18/12/2013 20:29

Ա. Կիվիրյան. Դատարանը հատուկ է այդքան շուտ ժամ նշանակել, որ քիչ լրագրող գա

Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը քիչ առաջ Facebook-յան իր էջում գրառում է կատարել.

«Ֆեյսբուքի սիրելի լրագրող ընկերներիս տեղեկացնում եմ, որ դեկտեմբերի 19-ին ժամը 9:00 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում /դատավոր Գագիկ Պողոսյան/ (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ) շարունակվելու է իմ՝ Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը կապված ոստիկանների կողմից իմ դեմ իրականացրած բռնությունների կապակցությամբ քրեական գործի մերժման հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ն Երևանի քաղապետարանի դիմացից բերման երթարկելու ժամանակ իմ նկատմամբ իրականացվել են բռնություններ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է այս կապակցությամբ հարուցել քրեական գործ:

Ընդ որում ակնհայտ է, որ դատարանը հատուկ է այդքան շուտ ժամի նշանակում իմ այս գործը, որ ինչքան հնարավոր է քիչ լրագրող լինի: Սակայն վստահ եմ, որ իմ սիրելի լրագրող ընկերները անկախ շուտ ժամից ու ցուրտ եղանակից, կկարողանան հասնել դատարան...»:

Նշենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՔԾ վարույթում ավարտվել է քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ աղբյուրի՝ Քրեական գործն ըստ մեղադրանքի Արգիշտի Կիվիրյանի` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ՀՔԾ մամլո հաղորդագրության մեջ:  

Նախորդող հրապարակում՝ Արգիշտի Կիվիրյանը չի բացառում, որ իրեն կկալանավորեն

Արգիշտի Կիվիրյան. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունը վերսկսվում է

Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ

Ա. Կիվիրյան. Դատարանը հատուկ է այդքան շուտ ժամ նշանակել, որ քիչ լրագրող գա