Եվրասիական տնտեսական խորհուրդը կքննարկի ՀՀ ինտեգրացիոն ճանապարհային քարտեզը
18/12/2013 19:17

Եվրասիական տնտեսական խորհուրդը կքննարկի ՀՀ ինտեգրացիոն ճանապարհային քարտեզը

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը կքննարկի եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղզստանի և Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզները»:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ դեկտեմբերի 24-ի նիստում կքննարկեն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ուղղությունները: Այս մասին տեղեկացնում է Կրմելի պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները կքննարկեն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ձևավորման աշխատանքի ընթացքը: Կքննարկվեն եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղզստանի և Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզների» նախապատրաստման և իրացման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

Եվրասիական տնտեսական խորհուրդը կքննարկի ՀՀ ինտեգրացիոն ճանապարհային քարտեզը