.jpg)
Գաբրիել Սարգսյան. Ինձ թվում է` ամեն ինչ պետք է լավ լինի. life.panorama.am
Շախմատն այն սպորտաձևերից է, որտեղ պահանջվում է ուժ, արագություն և ինտելեկտ… Ի դեպ, խոսքը մտքի ուժի ու արագության մասին է… Հայ շախմատիստները, փառք Աստծո, ապացուցել ու ապացուցում են, որ աշխարհը կարող է ՅԱՆ ազգանունով հպարտանալ… Life.panorama.am այսoրվա զրուցակիցը գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է.

-Օրեր առաջ Վարշավայում արագ ու կայծակնային շախմատի մրցումներ էին: Տպավորություններով ու հաջողություններով կկիսվե՞ք:
-Տպավորություններս լավ են, թեև այդ մրցաշարը առաջնային մրցույթ չէր, ուղղակի մարզումային առումով էր կարևոր:Վաղուց էի պլանաորել մասնակցել, այլապես չէի մասնակցի, քանի որ շատ հոգնած է: Բայց ասեմ՝ ինձ համար ընդհանուր առմամբ հաջող անցավ մրցաշարը:
-Եթե չեմ սխալվում, 700 մասնակիցների մեջ 12-րդ տեղում եք չէ՞:
-Այո… Թեև ասեմ, այդ յոթ հարյուրը հարաբերական է ասված: Սա մասսայական մրցաշար էր, մասնակիցները շատ-շատ էին, ու այդ թիվը մոտավոր է ասված: Ամեն դեպքում, արդյունքը վատը չէր…

-Բոլորովին վերջերս եք ամուսնացել: Հետաքրքիր է, երբ մրցումների եք մեկնում, ձեր կինը ձեզ ուղեկցո՞ւմ է:
-Դեռևս ոչ, քանի որ ամիսներ առաջ ենք ամուսնացել… Այս ընթացքում մրցաշարի մասնակցել ենք հավաքականով, իսկ հավաքականի տղաները բոլորն էլ աշխատում են միայնակ լինել, որպեսզի կարողանան կենտրոնանալ…
-Իսկ այդ հաճախակի բացակայությունները հարաբերություններում խնդիրներ չե՞ն առաջացնում:

-Ոչ-ոչ… Դեռ ոչ:
-Հայ շախմատիստներից ո՞ւմ հետ եք մտերիմ:
-Բոլորի հետ էլ շատ մոտիկ եմ: Ընդհանրապես բնույթով ընկերասեր եմ…
-Եթե չեմ սխալվում, Լևոն Արոնյանի հետ դեռ մանկուց ընկերներ եք չէ՞:
-Այո, քանի որ տարեկիցներ ենք… Մյուս տղաների հետ էլ մանկուց եմ շփվում, ուղղակի, երբ տարիքային տարբերություն է լինում, այդ ընկերությունը ինչ-որ մի տարիքի է սպասում, որ սկսվի… Օրինակ, 12 և 16 տարեկանների ընկերությունը, բնականաբար, դժվար է, իսկ երբ մի քիչ մեծանում են, այդ տարիքը չի զգացվում… Իսկ Լևոնի հետ թեև 11-12 տարեկանից մտերիմ ենք, բայց ընկերություն ավելի ուշ սկսեցինք անել՝ 17-18 տարեկանից, երբ արդեն միմյանց հետ շախմատ էինք պարապում…
-Գաբրիել, արդյոք շախմատիստները կյանքում էլ են շախմատային քայլերով առաջ գնում՝ ամեն ինչ մտածված:
-Դժվար է կոնկրետ պատասխանել… Ընդհանուր առմամբ, շախմատն ու կյանքի քայլերն իրար շատ նման են: Բայց ասել, որ շախմատիստներն էությամբ այդպիսին են՝ շատ դժվար է… գիտեք, կարող է մարդկանց համար տեսանելի չլինի, բայց շախմատիստները իրենց առօրյայով, ինտելեկտով, պահվածքով տարբեր են: Այլ բան է, որ մարդու բնավորությունը նաև շախմատում է երևում. զգույշ մարդը շախմատում էլ է ավելի զգույշ, համեստը՝ համեստ… այս ամենը զգացվում է:
-Օրինակ ձեզ, հաճախ, այդ համեստությամբ են բնութագրում:
-Երևի, ես չեմ կարող ասել…
-Բացի շախմատից, կա՞ այլ սպորտաձև, որով հետաքրքրված եք, կամ կցանկանայիք դառնալ այդ սպորտաձևի ներկայացուցիչ:
-Եթե ոչ շախմատիստ, ապա չգիտեմ, սպորտ կընտրեի, թե ոչ… Բայց մանկուց բոլոր սպորտաձևերի երկրպագու եմ եղել: Ժամերով նստում էի հեռուստացույցի առջև և օլիմպիական բոլոր խաղերին հետևում էի: Ինձ համար նշանակություն չուներ՝ ինչ մարզաևէ էր… Կարող եմ ասել՝ սպորտը իմ թուլությունն է…
-Իսկ ավելի շատ նախընտրում եք…
-… Իհարկե ֆուտբոլ, նաև մեծ թենիս եմ շատ սիրում: Եվ ասեմ, երկուսն էլ խաղում եմ: Ֆուտբոլ, բնականաբար, ավելի լավ եմ խաղում, քանի որ փորձս շատ է… Իսկ թենիս Հայաստանում դժվար է խաղալ…
-Փաստորեն, կարելի է ասել՝ հանդիսանում եք ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու:
-Իհարկե, միշտ եմ հանդիսացել, ուղղակի հիմա շատ լավ է, որ մեր հավաքականից կարողանում ենք հաղթանակներ սպասել, մարտունակ հավաքական է: Նախկինում հոգու խորքում այդ հավատքը չունեինք:
-Գաբրիել, ինչո՞վ է ձեր կինը զբաղվում:
-Ուսանողուհի է, Գյուղատնտեսական ակադեմիայում է սովորում, ապագա տնտեսագետ է…
-Հետագայում, հայ տղամարդուն երբեմն բնորոշ բնավորությաամբ, արգելք կհանդիսանա՞ք նրա աշխատելու հարցում:
-Ոչ, ինչո՞ւ, ընդհակառակը… Կաշխատեմ իրեն ավելի հարմար ու լավ գործ գտնել: Եթե ունենամ աջակցելու հնարավորություն, կաջակցեմ, ինչո՞ւ պետք է խոչընդոտեմ:

-Ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է…
-Դեռևս ոչ…
-Բնույթով շուտ բորբոքվո՞ղ եք:
-Կարելի է ասել այո:
-Բայց դա շախմատիստին խանգարող բնավորություն չի:
-Այն էլ շատ, ինձ այդ էմոցիոնալ պահերը շախմատում շատ է խանգարում: Այս վերջին մրցաշրջանում էլ նման պահ եղավ: Կարելի է ասել՝ գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում նման դեպքեր լինում են, միավորներ ես կորցնում անհեթեթ սխալների պատճառով ու հետագայում մտածում՝ ինչպե՞ս քեզ հետ կարող էր նման բան լինել… Մարդու էությունն է այդպես, այլապես ռոբոտ կլիներ…
-Ամանորին Հայաստանո՞ւմ եք լինելու:
-Այո, այս տարի Հայաստանում եմ լինելու…
-Ինչպե՞ս եք անցկացնելու:
-Մեզ մոտ ամեն ինչ ավանդական եղանակով է անցնում: Ընդհանրապես ավանդական հայկական ընտանիք ենք. ինչպես բոլորը, ընկերներով, բարեկամներով միմյանց տուն ենք գնում, շնորհավորում: Դա մեր ազգային ավանդույթն է, ով չի ուզում, կարող է չգնալ: Կարծում եմ՝ ոչ-ոք չի ստիպում: Կարծում եմ, սա ինչ որ տեղ իր լավ կողմն ունի: Տարվա ընթացքում, երբ շատ զբաղված ես լինում, որոշ բարեկամների հազվադեպ ես տեսնում: Իսկ ամանորը հրաշալի առիթ է հանդիպելու…
Նյութի շարունակությունը` այստեղ: