Մասնագետներ կհրավիրվեն Ռուսաստանից և Չեխիայից
18/12/2013 18:50

Մասնագետներ կհրավիրվեն Ռուսաստանից և Չեխիայից

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության տարեվերջյան նիստում տրվել է վերջերս Երևանում անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի հաշվետվությունը, ամփոփվելց 2013-ին կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը գոհունակություն է հայտնել, որ պլանավորած բոլոր միջոցառումները լավ են կազմակերպվել:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա նշվել է, որ հանդբոլ կանոնավոր պարապողների խաղամակարդակը բարձրացնելու համար ծրագրվել է մասնագետներ հրավիրել Ռուսաստանից և Չեխիայից: Նրանք մարզումներ կանցկացնեն թիմերի հետ, կօգնեն մեր մարզիչներին, որպեսզի բարձրացնեն իրենց որակավորումը:

Բանախոսը հայտնել է, որ 2014-ին աշխատանքի մեծ ծավալ է նախատեսված: Մեր հանդբոլիստները կմասնակցեն միջազգային խոշորամասշտաբ ներկայացուցչական 5 ստուգատեսի:
 

Մասնագետներ կհրավիրվեն Ռուսաստանից և Չեխիայից