.jpg)
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում 76 հաստիք կավելանա
Արցախում առողջապահության ոլորտի 2014թ. ֆինանսավորումը կկազմի 5 մլրդ 52 մլն 100 հազար դրամ, որը 2013-ի համեմատ ավել է 12, 3%-ով։ Այս մասին` karabakh-open.info-ի հաղորդմամբ, օրերս հայտարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը՝ ԱԺ-ում գալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Ըստ նախարարի՝ աճը հիմնականում պայմանավորված է այն բանով, որ մի քանի ծրագրերին ուղղվող գումարներն ավելացել են ու կոմունալ ծառայությունների սակագները` աճել։
Զոյա Լազարյանը տեղեկացրել է նաև, որ հանրապետական բժշկական կենտրոնում գալիք տարի կավելանա 76 հաստիք։ Կենտրոնում կգործի նաև նոր՝ անհետաձելի բուժօգնության բաժանմունքը, որի համար գալիք տարվա բյուջեում նախատեսված է 23 մլն դրամ։