.jpg)
ԱՎԾ. Ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը՝ աճել
2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայասատանում արձանագրվել է 13 473 ամուսնություն` նախորդ տարվա 13 828-ի համեմատ: Այսինքն ամուսնությունների թիվը 2.6 տոկոսով նվազել է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա ասաց, որ նույն ժամանակահատվածում գրանցվել է 2768 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշներից ավելի է 13.7 տոկոսով:
Ըստ Կույումջյանի՝ ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան ծնելիության միջին տարիքը:
2013թ. 9 ամիսների ընթացքում մանկական մահացության դեպքերը նվազել են` 303 դեպք՝ նախորդ տարվա 351-ի համեմատ: Նվազել են նաև 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերը` 337` նախորդ տարվա 395-ի համեմատ:
Նախորդող հրապարակում՝ ԱՎԾ. Հայաստանում այս տարի նախորդ տարվա համեմատ ծնելությունը նվազել է