Կլիչկոն Յանուկովիչին ռինգ է կանչել՝ Ուկրաինայի ունեցվածքը ՌԴ-ին տալու համար
18/12/2013 20:14

Կլիչկոն Յանուկովիչին ռինգ է կանչել՝ Ուկրաինայի ունեցվածքը ՌԴ-ին տալու համար

Մինչ Ուկրաինայի քաղաքներում եվրաինտեգրման կողմնակիցները շարունակում են ցույցերը, ուկրաինական ընդդիմադիր «УДАР» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն նախագահ Վիկտոր Յանուկովիչին ռինգ է հրավիրել՝ մեղադրելով նրան Ուկրաինայի ռազմավարական նշանակության ունեցվածքը Ռուսաստանին տալու համար:

Նա ասել է, որ Յանուկովիչն անձամբ իր մրցակիցն է, ու ինքը պատրաստ է նրա հետ «հարցերը» ռինգում լուծել:
Նշենք, որ Կլիչկոն առաջնորդում է եվրաինտեգրման կողմնակիցներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինան նոյեմբերի 21-ին հայտարարեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը դադարեցնելու մասին, ինչից հետո երկրի տարբեր քաղաքաքներում հակակառավարական ցույցեր սկսվեցին: «Եվրամայդանի» մասնակիցները հայտարարել են, որ կպայքարեն այնքան, մինչև կառավարությունը հրաժարական տա: 
 

Կլիչկոն Յանուկովիչին ռինգ է կանչել՝ Ուկրաինայի ունեցվածքը ՌԴ-ին տալու համար