.jpg)
Լևանդովսկի. «Բորուսիան» անկայուն մրցաշրջան է անցկացնում»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին քննադատել է իր թիմի խաղը` սկսելով հենց իրենից: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Չեմ կարող ասել, որ ընթացիկ մրցաշրջանում գոհ եմ իմ ելույթներից: Իմ ակտիվում 11 խփված գոլեր կան և բազմաթիվ բաց թողնված հնարավորություններ: Պետք է ավելի շատ գոլեր հեղինակեի, բայց դա միայն իմ խնդիրը չէ:
Ողջ թիմն է անկայուն մրցաշրջան անցկացնում, կորցնում է լավ պահեր, միավորներ, ինչի արդյունքն էլ այն է, որ մրցաշարային աղյուսակում հիմա 3-րդ տեղում ենք: Մենք պետք է ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնենք:
Առջևում մրցաշրջանի 2-րդ հատվածն է: Հուսով եմ, կկարողանանք ավելի կայուն խաղ ցուցադրել»,- նշել է Լևանդովսկին: