.jpg)
Ռոնալդուն օգնել է երկրպագուին
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն օգնել է երիտասարդ երկրպագու Գյորկեին` խուսափել ԱՄՆ-ից վտարվելուց և բանտարկությունից:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, տղային սպասվում էր վտարում Ալբանիա` նախորդ ամռանը «Ռեալի» և «Չելսիի» միջև ընկերական խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Գյորկեն այդ խաղում վազել էր խաղադաշտ և գրկել Ռոնալդուին, ինչի համար մեղադրվել էր մասնավոր սեփականության նկատմամբ խախտում կատարելու և անպարկեշտ վարք դրսևորելու համար:
Պորտուգալացի ֆուտբոլիստը, երկրպագուին պաշտպանելու համար, ներողություն է Ֆլորիդայի դատարանից և մեղադրանքները չեղյալ են հայտարարվել: