Ռուս աշակերտուհիները ծեծել և նվաստացրել են դասընկերուհուն (Տեսանյութ)
18/12/2013 19:49

Ռուս աշակերտուհիները ծեծել և նվաստացրել են դասընկերուհուն (Տեսանյութ)

Ռուսաստանի դպրոցներից մեկում դեռահաս աղջիկները ծեծի և նվաստացումների են ենթարկել համադասարանցում: Սկանդալային տեսանյութը երեկ հայտնվել է համացանցում: Իրավապահ մարմինները փորձում են ճշտել, թե որ մարզում և որ դպրոցում է տեղի ունեցել «ցուցադրական էկզեկուցիան»: 

Նշենք, որ երեկ համացանցի հայկական սեկտորում վարկած էր շրջանառվում, որ ծեծվող աղջնակը հայ է, իսկ համադասարանցիների նման վայրագ վերաբերմունքը ազգայնականության դրսևորում է: Սակայն ՌԴ իրավապահ մարմինները այս մասին որևէ տեղեկություն չեն հրապարակում: Տեսանյութում հնչող իբր հայկական բառերը իրականում ռուսերեն անպարկեշտ արտահայտություններ են:

Հիշեցնենք, որ սա ռուսաստանյան դպրոցներում դեռահաս աղջիկների մասնակցությամբ առաջին սկանդալը չէ:  ԵրեկՄարիուպոլ քաղաքի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել երկու աշակերտուհիների` 16-ամյա Ալինա Գոլովկոյին և Նատալյա Պալինովային` համադասարանցու նկատմամբ սադիստական գործողությունների համար: Երրորդը` 14-ամյա Յանա Վերնիկը տարիքի պատճառով հանձնվել է ծնողների հսկողությանը: 

Նշենք, որ նրանք փորձել էին կախաղան հանել դասընկերուհուն և այդ ամենը տեսաձայնագրել էին:

Ռուս աշակերտուհիները ծեծել և նվաստացրել են դասընկերուհուն (Տեսանյութ)