5 սամբիստներ Մոսկվայում կներկայացնեն Հայաստանը
18/12/2013 18:12

5 սամբիստներ Մոսկվայում կներկայացնեն Հայաստանը

2013 թ. դեկտեմբերի 19-ից 22-ը Մոսկվայի Յարիգինի անվան մարզապալատում տեղի կունենա սամբոյի աշխարհի գավաթի փուլ՝ աշխարհի վեցակի չեմպիոն Ասլամբեկ Ասլախանովի անվան «A» դասի 12-րդ մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր երկիրը կներկայացնեն մարզիկներ Տիգրան Կիրակոսյանը՝ 57 կգ, Արեն Անտոնյանը՝ 62 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 68 կգ, Էդիկ Պետրոսյանը՝ 90 կգ, Գայանե Խաչատրյանը՝ 60 կգ: Մարզիչն է Վովիկ Խոջայանը:

Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Ըստ կազմակերպիչների՝ մրցաշարին կմասնակցի շուրջ 100 մարզիկ՝ 16 երկրներից:
 

5 սամբիստներ Մոսկվայում կներկայացնեն Հայաստանը