Թուրքիայում նախարարների տղաներին ձերբակալողներին պատժել են
18/12/2013 20:20

Թուրքիայում նախարարների տղաներին ձերբակալողներին պատժել են

Թուրքիայի ոստիկանությունը կաշռաք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալել է 3 նախարարների որդիների: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել են Ներքին գործերի, Էկոնոմիկայի և Բնապահպանության նախարարների որդիները: Բացի նախարարների որդիներից՝ նույն գործի շրջանակում ևս 20 մարդ է ձերբակալվել:

Ձերբակալությունները կապում են իշխանական էլիտայում ծագած տարաձայնությունների հետ:

Բացի այդ, հաղորդվում է, որ աղմկոտ ձերբակալություններից հետո աշխատանքից հեռացվել են ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետը, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը և համակարգի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
 

Թուրքիայում նախարարների տղաներին ձերբակալողներին պատժել են