.jpg)
Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա 2-3 աստիճանով:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: Այսօր և առաջիկա մի քանի օրերին ցերեկը սպասվում է - 5, գիշերը` - 9 աստիճան ցուրտ: