.jpg)
19/12/2013 19:10
Տիգրան Մեծ պողոտայում մեքենա է հրդեհվել
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13.06-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել` 13.24-ին: Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ: