.jpg)
Անգլիացին ոստիկանություն է կանչել, որ գտնեն իր մարիխուանան
31-ամյա անգլիացին, ով իր այգում մարիխուանա է աճեցրել, զանգահարել է ոստիկանություն այն բանից հետո, երբ գողերը տարել են նրա աճեցրած մարիխուանայի մի քանի թուփ: Այս մասին գրել է The Daily Star-ը:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի արտադրման մի ամբողջ «ֆաբրիկա»: Նա, պարզվում է, երկար ժամանակ վերամշակել է մարիխուանան:
Բացի անգլիացուն ձերբակալելուց, ոստիկանները նաև մի լավ զվարճացել են՝ տեղեկացնելով, որ առաջին անգամ է իրենց պրակտիկայում նման զվարճալի դեպք տեղի ունենում:
«Դա նույնն է, որ ապօրինի զենք պահես հետո այն գողանան ու դու ոստիկանություն դիմես»,-կատակել են դեպքի վայր մեկնած ոստիկանները: